Premium Only Content

Անտեսանելի սպառնալիք | Էգոն Չոլակյանի տեսաուղերձը
Իր «Անտեսանելի սպառնալիք» ուղերձում դոկտոր Էգոն Չոլակյանը բացահայտում է մեկ այլ համամոլորակային ճգնաժամի իրականությունը, որն առաջացել է միկրո եւ նանոպլաստիկի համատարած տարածման հետեւանքով։ Հիմնվելով խորը գիտական ապացույցների վրա՝ դոկտոր Չոլակյանը բացատրում է, թե ինչպես են պլաստիկի ամենափոքր մասնիկները թափանցել մեր կյանքի բոլոր անկյունները՝ ծովի խորքից մինչեւ մարդու մարմնի հյուսվածքներ։
Դոկտոր Չոլակյանը համոզիչ փաստեր է ներկայացնում, թե ինչպես է օդում, ջրում, սննդամթերքում եւ նույնիսկ մեր ներսում առկա նանոպլաստիկը հրահրում կործանարար գործընթացների շղթան՝ սկսած քաղցկեղից եւ վերարտադրողական խնդիրներից մինչեւ գենետիկ եւ նեյրոդեգեներատիվ խանգարումներ։ Դոկտոր Չոլակյանը կենտրոնանում է առանցքային խնդրի վրա, այն է՝ նանոպլաստիկը չի արտազատվում մեր օրգանիզմից՝ տեղավորվելով բջիջներում, խաթարելով միտոքոնդրիումների աշխատանքը եւ վնասելով ԴՆԹ-ն։
Դոկտոր Չոլակյանը նաեւ ընդգծում է պարադոքսալ իրավիճակը։ Այն, ինչ մենք սովոր ենք օգտակար համարել, այժմ վտանգ է ներկայացնում։ Միրգն ու բանջարեղենը, որոնք մենք ընտրում ենք «առողջ» սնվելու համար, այժմ ներծծված են նանոպլաստիկով։ Անտառային զբոսանքները, ծովային քամին, մի բան, որը միշտ օգտակար է եղել մեզ համար, այս ամենն այժմ աղտոտված է նանոպլաստիկով։ Այն, ինչ ժամանակին մեզ զորացնում էր, այժմ անտեսանելիորեն խաթարում է մեր առողջությունը։
Տարբեր երկրների գիտնականները փորձում են ուշադրություն հրավիրել այս սպառնալիքի վրա եւ ելք են փնտրում այս ճգնաժամից։ Դոկտոր Չոլակյանը նաեւ բարձրաձայնեց, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ կարող է անել՝ իր կյանքի վրա նանոպլաստիկի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Մեր ապագան կախված է նրանից, թե որքան շուտ մենք կգիտակցենք այս վտանգի մասշտաբները եւ կսկսենք գործել, քանի դեռ ունենք ուժ եւ մտքի հստակություն։
Կյանքի համար արժե՛ պայքարել։
Դոկտոր Էգոն Չոլակյանի պաշտոնական կայքը՝ https://earthsavesciencecollaborative.com/
Դոկտոր Էգոն Չոլակյանի պաշտոնական հաշիվները․
LinkedIn՝ linkedin.com/in/a-egon-cholakian-11256b4
Academia՝ https://harvard.academia.edu/EgonCholakian
-
DVR
StoneMountain64
10 hours agoBattlefield 6 FULL RELEASE LAUNCH Gameplay - IT'S FINALLY TIME
5.05K -
LIVE
Edge of Wonder
4 hours ago3I/ATLAS UFO Updates & Ancient Tech Found
386 watching -
LIVE
GrimmHollywood
10 hours ago🔴LIVE • GRIMM HOLLYWOOD • BATTLEFIELD 6 LAUNCH • BRRRAP PACK •
57 watching -
LIVE
FusedAegisTV
14 hours agoEvo France 2025 Day 1 Re-Stream - Nice, France ∥ 3,500 ENTRANTS, R1 Pools
21 watching -
43:09
BonginoReport
9 hours agoJOHN ROCKER UNCAGED! - Nightly Scroll w/ Hayley Caronia (Ep.153)
78.6K17 -
1:29:04
Kim Iversen
3 hours agoHe Tried to Overthrow Maduro — He Says the U.S. Government Set Him Up
70.2K60 -
LIVE
Mally_Mouse
5 days agoFriend Friday!! 🎉 - Let's Play! - REPO
45 watching -
LIVE
ZWOGs
7 hours ago🔴LIVE IN 1440p! - Stay Out Of The House, No I'm Not A Human, & Battlefield 6! - Come Hang Out!
10 watching -
LIVE
blackfox87
10 hours ago🟢 SUBATHON DAY 9 | Premium Creator | #DisabledVeteran
35 watching -
LIVE
ShitShow Gaming
22 hours agoWE'RE BACK BOYS!!! | Battlefield 6 LAUNCH DAY [ENG] #WWP #Veteran #fundraiser #multistream
14 watching