Premium Only Content

Շաբաթվա ավերիչ աղետները. ի՞նչ է սա նշանակում ապագայի համար
Իտալիայում՝ Կամպի Ֆլեգրեյ սուպերհրաբխի տարածքում, տեղի է ունեցել երկրաշարժ, որն ամենաուժեղն է դիտարկումների պատմության մեջ։ Մահաբեր փոթորիկը ԱՄՆ-ին հարվածել է ընդամենը 3 օրվա ընթացքում մոտ 100 տորնադոյով։ Իսկ Բրազիլիայում քամու ճնշման տակ փլուզվել է քաղաքի 200-ամյա խորհրդանիշը։
Բայց մեկ այլ տարր ավելի արագ է ոչնչանում, քան շենքերը, ճանապարհները եւ ամբողջ շրջանները՝ ոչնչանում է կարեկցելու մեր կարողությունը:
Այս եւ 2025 թվականի մարտի 12-ից մինչեւ մարտի 18-ը տեղի ունեցած կլիմայական իրադարձությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հետեւյալ ակնարկը։
ԱՄՆ
Մարտի 14-ից 16-ը մահացու փոթորկի ճակատը անցել է Միացյալ Նահանգներով, ինչն իր հետեւից թողել է քաոս, ավերածություններ եւ առնվազն 42 մարդու մահ:
Այն առաջացրել է տորնադոներ, փոշու փոթորիկներ, անձրեւներ, ձյան տեղումներ եւ անտառային հրդեհներ՝ ընդգրկելով Կալիֆոռնիայից մինչեւ Ալաբամա հսկայական տարածքներ:
3 օրվա ընթացքում 100 պտտահողմ է գրանցվել երկրի Միջին Արեւմուտքում եւ հարավում՝ ամբողջ տարածքները վերածելով ավերակների։
Ամենաշատը տուժել է Միսսուրին, որի հետեւանքով 12 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 500 տուն ավերվել է Պոպլար Բլաֆում:
Արկանզասում ռադարները գրանցել են առնվազն 10 տորնադո, այդ թվում՝ 2 հզոր EF4 կատեգորիայի, որոնք անցել են 1 օրում։ Դա տեղի է ունեցել 28 տարվա մեջ առաջին անգամ։
Պերու
Պերուում հորդառատ անձրեւները ջրհեղեղների, սելավների ու սողանքների պատճառ են դարձել։
Ապուրիմակ շրջանի Այմարաես նահանգում մարտի 12-ին սելավը հեղեղել է Պերուն Բրազիլիայի հետ կապող միջօվկիանոսային կարեւոր մայրուղու ավելի քան 100 մետրը։
Հզոր սելավը ճանապարհից քշել է մի քանի մեքենա, որոնք կանգնել են վտանգավոր անձրեւի ավարտին սպասելու համար:
Առնվազն 3 մարդ զոհվել է, 9-ը՝ անհետ կորել են։
Իսպանիա
Մարտի 13-ի կեսօրին Տորրեմենդո քաղաքում հանկարծակի, բայց հզոր փոթորիկը քամու ուժեղ պոռթկումներով եւ տորնադոյով ավերածությունների հետք թողեց քաղաքի կենտրոնում՝ տապալեց ծառերը, էլեկտրահաղորդման գծերի հենարանները, ցանկապատերը, պոկեց քիվերը եւ նույնիսկ փլուզեց շենքի մի մասը:
Ականատեսները պատմում են, որ փոթորիկը մոլեգնել է ոչ ավելի, քան 10 վայրկյան, սակայն դա բավական էր փողոցները քաոսի վերածելու համար։ Բնակիչները հրաշք են համարում, որ զոհեր չեն եղել։
Բրազիլիա
Մարտի 12-ին Բրազիլիայի բնակիչները կրկին հայտնվել են տարերքի հարվածի տակ։
Սան Պաուլոյում հորդառատ անձրեւները հեղեղել են փողոցները, որոշ շրջաններում կարկուտ է տեղացել, քամին տապալել է ավելի քան 340 ծառ։ Դրանց թվում էր քաղաքի պատմական խորհրդանիշը՝ 30 մ բարձրությամբ 200-ամյա ծառը։
Երթեւեկությունը արգելափակվել է 63 ճանապարհների վրա, շուրջ 174 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։
Տաքսու վրա ծառի ընկնելու հետեւանքով ուղեւորներ են տուժել, իսկ վարորդը, ցավոք, մահացել է։
Բրազիլիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ռիո դե Ժանեյրոյում, փոթորիկը կաթվածահար է արել երթեւեկությունը։
Իտալիա
Մարտի 14-ին հորդառատ անձրեւներից հետո Իտալիայի Տոսկանա եւ Էմիլիա Ռոմանիա շրջանները հեղեղվել են հզոր ջրհեղեղներով։ Տուրիստական հանգստավայրերը բառիս բուն իմաստով խեղդվում էին ջրի մեջ։
Ֆլորենցիայում մեկ ամսվա տեղումների նորման ընկել է ընդամենը մի քանի ժամում։ Փակ են կրթական եւ հասարակական հաստատությունները, այդ թվում՝ հայտնի Ուֆիցի պատկերասրահը։
Առնվազն 5 տորնադո է նկատվել Ֆերարա նահանգում, տեղացել է մինչեւ 7 սմ տրամագծով խոշոր կարկուտ։
Մարտի 13-ի գիշերը, մոտ 2,5 կմ խորության վրա, Կամպի Ֆլեգրեյ սուպերհրաբխի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ M4.6 ուժգնությամբ։ Նրա էպիկենտրոնը գտնվել է Պոզուոլի քաղաքի եւ նեապոլիտանական Բագնոլի թաղամասի միջեւ։
Այս սեյսմիկ իրադարձությունը ամենաուժեղն էր այս տարածքում գործիքային դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Կլիմայական աղետների թիվը եւ ծանրությունը շարունակում են աճել, եւ, բնականաբար, զոհերի ու մահերի թիվը մեծանում է։
Լուրջ կատակլիզմից փրկված ականատեսների արձագանքներից հայտնի է, որ շատ դեպքերում մարդիկ գոյատեւում են այնտեղ, որտեղ կա փոխադարձ օգնություն, կարեկցանք եւ աջակցություն: Գրեթե անհնար է միայնակ դիմակայել տարերքին:
Առաջին ժամերին եւ երբեմն նույնիսկ օրերին փրկարար ծառայությունները պարզապես չեն կարողանում հասնել ողբերգության վայր։ Եվ այդ դեպքում միակ հույսը մնում է մոտակայքում գտնվողների վրա։
Բայց ճշմարտությունն այն է, որ ողբերգությունը միշտ չէ, որ անհրաժեշտ արձագանք է առաջացնում։
Մեր հոգեկանն աշխատում է այնպես, որ եթե մեկ մարդ մահանում է, մենք կարեկցանք ենք զգում։ Բայց երբ խոսքը վերաբերում է հազարավոր կամ միլիոնավոր զոհերին, դա արդեն վերածվում է չոր վիճակագրության, եւ կարեկցանքը չի աշխատում։ Մնում է միայն վախը․ «Իսկ եթե՞ ես հայտնվեմ նրանց տեղում»:
Որքան շատ աղետներ եւ զոհեր տեսնենք, այնքան ավելի քիչ կարեկցանք եւ օգնելու ցանկություն կառաջանա: Փոխարենը կաճի եսասիրությունը եւ միայն սեփական կյանքը փրկելու ցանկությունը։
Գիտնականների կարծիքով, եթե շատ մոտ ապագայում ոչինչ չձեռնարկվի, կլիմայական աղետներն այնքան կզարգանան, որ հսկայական թվով մարդկային կյանքեր կխլեն։
Բայց արդյոք մենք ուզում ենք ապրել մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն ապրում է իր համար։ Արդյո՞ք մենք ուզում ենք հայտնվել մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը կարող է մենակ մնալ տարերքի դեմ, թշնամաբար տրամադրված մարդկանցով շրջապատված:
Սա եւս մեկ ծանրակշիռ պատճառ է, որպեսզի մենք գործենք հիմա՝ կլիմայական ճգնաժամը լուծելու համար:
-
40:13
Clownfish TV
10 hours agoMagic the Gathering Champion BANNED from Tournament Over MAGA Hat?! | Clownfish TV
2.33K17 -
2:49:47
TimcastIRL
3 hours agoTrump Considers Invoking INSURRECTION ACT To Deploy National Guard to Portland | Timcast IRL
134K68 -
10:05:38
Dr Disrespect
11 hours ago🔴LIVE - DR DISRESPECT - BLACK OPS 7 - GIVE ME BACK MY NUKE
121K13 -
LIVE
Drew Hernandez
2 hours agoTARGETED LEFTIST TERRORIST ATTACK IN CHICAGO & ISRAEL GEOFENCING U.S. MEGA CHURCHES
876 watching -
8:58
Degenerate Jay
12 hours agoXbox Game Pass Is Getting Ridiculous
2.19K -
7:03
GBGunsRumble
1 day agoGBGuns Range Report 05OCT25
1.43K1 -
1:32:30
Glenn Greenwald
9 hours agoWill the War in Gaza Finally End? Flotilla Activists Predictably Abused in Israel's Dungeons; Van Jones' Revealing Joke about "Dead Gazan Babies" | SYSTEM UPDATE #527
84.6K64 -
LIVE
SpartakusLIVE
4 hours ago#1 King of Content brings MOTIVATION to the MASSES on Monday
503 watching -
1:48:32
megimu32
3 hours agoON THE SUBJECT: 2000s Hits That Vanished! 🎶
4.55K1 -
12:19
China Uncensored
10 hours agoWas This Death China's Turning Point?
9.05K33